Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Երևանի քաղաքապետարանի, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի, ինչպես նաև Աշխարհի հայ նկարիչների միության կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված 130 ստեղծագործություններից ընտրվել և այցելուներին է ներկայացվել շուրջ 65-ը:
Ցուցահանդեսում արվեստասեր հասարակության դատին են ներկայացվել Փանոս Թերլեմեզյանի, Արամ Իսաբեկյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Հրանտ Թադևոսյանի, Փարավոն Միրզոյանի, Արա Շիրազի, Մկրտիչ Պապոյանի, Վիլիկ Զաքարյանի, Էդիկ Վարդանյանի, Հարություն Հարությունյանի, Միսակ Մելքոնյանի, Հ. Ռուխկյանի, Վարոս Շահմուրադյանի, Սերժ Մալցևի, Ռոբերտ Այվազյանի, Անահիտ Զարդարյանի, Գևորգ Մնացականյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Էդվարդ Սարգսյանի, Գևորգ Մշեցու, Արտո Քոչարյանի, Աշոտ Հարությունյանի և Ներսես Մելիքյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Մեծ զորավարի անձնական որոշ իրեր: