Մյունխենում սկսվել է Ուկրաինայի հարցով «Նորմանդական քառյակի» հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Հանդիպմանը քննարկվելու են Դոնբասում ճգնաժամի հաղթահարման հետ կապված հարցերը, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ին:
Հանդիպմանը մասնակցում են արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Վալտեր Շտայնմայերը, Պավել Կլիմկինը, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Նիկոլաս դե Ռիվերը: