Բրիտանիան վերջին ինը տարիների ընթացքում մոտ 2.748 նախկին անչափահաս ապաստան հայցողների է վերադարձրել իրենց ծագման երկիր՝ ներառյալ Աֆղանստան, Սիրիա և Իրաք: Այս մասին հայտնել են Բրիտանիայի միգրացիոն հարցերով զբաղվող պաշտոնյաները: Մեծամասնությունն ուղարկվել է Աֆղանստան, իսկ ավելի քան 650-ը՝ Իրաք: Իսկ 2014 թվականից ի վեր, երբ ազդարարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ լայնամասշտաբ պայքարը մոտ 60 չափահաս պատանիների են հետ ուղարկել իրենց բնակության վայրը:
Երիտասարդները Մեծ Բրիտանիայից արտաքսվել են 18 տարեկան դառնալուց հետո: Նրանցից շատերը հաճախելիս են եղել Բրիտանիայի դպրոցներ և որևէ կապ չեն ունեցել իրենց հայրենիքիների հետ, հաղորդում է Sputnik News- ը:
Հետաքննական լրագրության բյուրոյի հայտնած տեղեկության համաձայն՝ Աֆղանստանի որոշ հայրենադարձներ հայտնել են, որ Աֆղանստան վերադառնալուց հետո հետապնդվել, առևանգվել, ինչպես նաև շահագործվել են թալիբների կողմից: