Ովքե՞ր են Քյոլնում տեղի ունեցած հարձակումների պատասխանատուները

14:52     17 փետրվարի, 2016

Քյոլնում հարձակումների մեջ մեղավորներին բացահայտելու քննությունը շարունակվում է: Գեմանիայում և այլ եվրոպական երկրներում այս հարցի շուրջ առաջացած տարաձայնությունները նոր թափ են ստանում:

Վերջերս Քյոլնի դատախազ Ուլրիխ Բրեմերը գերմանական  Die Welt տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննության շրջանակներում հաստատվել է 73 կասկածյալի ինքնությունը: Նրանց մեծամասնությունը Աֆրիկայից ներգաղթայլաներն են, որից 30-ը՝ Մարոկկոյից և 27-ը Ալժիրից: Կասկածյալների թվում կա երեք քաղաքացի Սիրիայից, 4՝ Իրաքից, 3՝ Գերմանիայից, 3՝ Թունիսից, և մեկական քաղաքացի Լիբիայից, Իրանից և Մոնտենեգրոյից:

Բրեմերի խոսքերով, «ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը Գերմանիայում է հայտնվել 2015 թվականին: Նրանցից շատերը չունեն Գերմանիայում բնակվելու իրավունք»,- այս մասին հաղորդում է Euronews-ը:

73-ից 12-ը մեղադրվում են սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:

Ոստիկանությունը գրանցել է շուրջ 1075 դիմում, սակայն դրանցից միայն 467-ը  մեղադրանքներ են, որոնք վերաբերում են  սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների իրականացմանը:


© armedia.am