Իրանի հայերը կմասնակցեն գալիք խորհրդարանական ընտրություններին

21:12     17 փետրվարի, 2016

Իրանի Ուրմիա նահանգի հայ պաշտոնյաներից մեկը՝ Փայլակ Սահակը, իրանական IRNA գործակալությանն հայտնել է, որ Իրանում կրոնական փոքրամասնությունները, երկրի Սահմանադրության համաձայն, ընտրելու իրավունք ունեն:

Նա ասել է, որ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մեջ Իրանին մեղադրելը երկրի պատկերն արատավորելու նպատակ ունի: Հայ պաշտոնյան նշել է նաև, որ կրոնական փոքրամասնությունները լիակատար ազատություն են վայելում իրենց սեփական կրոնական արարողությունները կատարելու հարցում:

Փայլակ Սահակը հավելել է, որ հայերն Իրանում Իսլամական հեղաշրջման հաղթանակից հետո մշտապես իրենց ներկայացուցիչներն են ունեցել խորհրդարանում՝ ընդգծելով, որ հայերը պատրաստվում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: 


© armedia.am