Իրանի Ուրմիա նահանգի հայ պաշտոնյաներից մեկը՝ Փայլակ Սահակը, իրանական IRNA գործակալությանն հայտնել է, որ Իրանում կրոնական փոքրամասնությունները, երկրի Սահմանադրության համաձայն, ընտրելու իրավունք ունեն:
Նա ասել է, որ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մեջ Իրանին մեղադրելը երկրի պատկերն արատավորելու նպատակ ունի: Հայ պաշտոնյան նշել է նաև, որ կրոնական փոքրամասնությունները լիակատար ազատություն են վայելում իրենց սեփական կրոնական արարողությունները կատարելու հարցում:
Փայլակ Սահակը հավելել է, որ հայերն Իրանում Իսլամական հեղաշրջման հաղթանակից հետո մշտապես իրենց ներկայացուցիչներն են ունեցել խորհրդարանում՝ ընդգծելով, որ հայերը պատրաստվում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: