Կանադայի զինված ուժերը դադարեցրել են Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածները:
«Կանադայի կառավարության հրահանգի համաձայն պաշտպանության նախարարը հրամայել է Կանադայի ռազմաօդային ուժերին Իրաքում և Սիրիայում ռազմական գործողության շրջանակում դադարեցնել ավիահարվածները», - նշել է երկրի ռազմական գերատեչության ներկայացուցիչը: Վերջինիս փոխանցմամբ, ռազմական գործողությանը մասնակցող ինքնաթիռները տարածաշրջանը կլքեն փուլ առ փուլ առաջիկա շաբաթների ընթացքում: