Փետրվարի 17-ի երեկոյան շտապ հիվանդանոց է տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման կտրուկ տատանում:
Բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ ՀՀ ԱԺ նախագահի առողջական վիճակը գնահատվել է բավարար, ինքնազգացողությունը հիվանդանոցում մշտապես եղել է լավ։
ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում թողել է հետևյալ գրառումը.
«Բազմաթիվ հարցումներին ի պատասխան.
ԱԺ նախագահին այսօր երեկոյան տեղափոխել են հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման հետևանքով։ Գալուստ Սահակյանը գտնվում է հետազոտման փուլում։ Առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։
Միաժամանակ հիշեցնում եմ, որ անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի հորդորում եմ խուսափել տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները հրապարակելուց»: