Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Սիրիայի քուրդ աշխարհազորայիններին Թուրքիա ներխուժման դեպքում, այդ իսկ պատճառով Անկարայի նման քայլը կարող է հանգեցնել «մեծ պատերազմի»։ Այս մասին Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը կարձագանքի ներխուժմանը։ Դա վերաբերում է ոչ միայն քրդերին, նա պաշտպանի նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Օսմանը։
Ներկայացուցչության ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն աջակցություն են ցուցաբերում քուրդ աշխարհազորայիններին, որոնք հարձակում են իրականացնում Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգում՝ թուրքական սահմանի ուղղությամբ։ Օսմանի կարծիքով այդ հարձակումն ավելի արագ կզարգանար առանց Թուրքիայի կողմից հակազդեցության։