Եվրոպական միությունը մարտի սկզբին հանդիպում կանցկացնի Թուրքիայի հետ` փախստականների ճգնաժամը քննարկելու համար:
Ինչպես նշում է ria.ru-ն այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Թուրքիայի հետ գործողությունների համատեղ ծրագիրը շարունակում է առաջնային մնալ, և մենք պետք է անենք ամեն ինչ` հաջողության հասնելու համար: Այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք մարտի սկզբին հատուկ հանդիպում կազմակերպել Թուրքիայի հետ»,- լրագրողներին ասել է Տուսկը` ԵՄ-ի գագաթաժողովի առաջին օրվանից հետո։