Պենտագոնը հաստատել է, որ ամերիկյան ավիացիան հարված է հասցրել Լիբիայի հյուսում գտնվող Սաբրաթա քաղաքի ուղղությամբ:
BBC-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ ավիահարվածի թիրախը «Իսլամական պետություն» խմբավորման հետ առնչություն ունեցող գրոհայինների ճամբարն է եղել, որտեղ գտնվել է իր հայրենիքում 2 ահաբեկչական հարձակում իրականացրած թունիսցի զինյալը:
Նշվում է, որ ԱՄՆ օդուժի ավիահարվածների արդյունքում առնվազն 30 գրոհային է սպանվել: