Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ Հարավային Օսիան նախատեսված հանրաքվեն պետք է անցկացվի հատուկ կարգով: Ինչպես հայտնում է TASS-ն, այս մասին ժողովրդին ու խորհրդարանին ուղղված ուղերձում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը:
«Այս տարի մենք մտադիր ենք շարունակել խորհրդատվությունները ռուսական կողմի հետ՝ հանրաքվեի անցկացման հարցի վերաբերյալ: Հասկանալով հարցի ողջ դժվարությունն ու նրբությունը ու չցանկանալով մեր ռազմավարական գործընկերոջ համար բարդություններ ստեղծել միջազգային հարթակում՝ կարծում եմ, որ հանրաքվեն պետք է անցկացվի հատուկ կարգով: Դիտարկվում է հնարավորությունը մեր Սահմանադրությունում ներառել առանձին նորմ, որը թույլ կտա Հարավային Օսիայի Հանրապետության նախագահին դիմել ՌԴ-ին՝ առաջարկելով Հարավային Օսիան ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում՝ որպես նոր սուբյեկտ»,- հայտարարել է Տիբիլովը:
Ըստ նրա՝ նման կերպ հանրապետությունը կստանա ամուր սահմանադրական հիմքեր՝ նախաձեռնելու նման գործընթաց:
«Ակնհայտ է, որ միայն այդ կերպ մենք ձեռք կբերենք երկարաժամկետ՝ տասնյակ ու հարյուրավոր տարիների երաշխիք մեր անվտանգության ու խաղաղ զարգացման համար»,- իր որոշումը մեկնաբանել է Տիբիլովը: