ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի հետ՝ կոչ անելով նրանց ստեղծել խորհրդարանական կոալիցիա ու շարունակել երկրում բարեփոխումների անցկացումը: Այս մասին փաստում է BBC-ն:
Ինչպես հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, Բայդենն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է միավորվեն՝ հանրության վստահությունը վերադարձնելու, ինչպես նաև՝ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով:
Քննարկելով Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող հակամարտությունը, Բայդենն ասել է, որ դրա լուծման միակ եղանակը՝ Մինսկի համաձայնագրերի կյանքի կոչումն է:
Նա նաև շնորհավորել է ուկրաինացիներին հեղափոխության երկրորդ տարեդարձի կապակցությամբ ու ընդգծել, որ տպավորված է այն առաջընթացով, որ գրանցել է Ուկրաինան այդ ժամանակից ի վեր:
Նախօրեին, Գերագույն ռադան պաշտոնապես հայտարարել է կոալիցիայի փաստացի փլուզման մասին: