Ֆրանսիական իշխանություններն արտաքսում են փախստականներին Կալե քաղաքից

15:39     20 փետրվարի, 2016

Համաձայն Պա դե Կալեի դեպարտամենտի պրեֆեկտուրայի որոշման՝ Ֆրանսիական Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարի հարավային մասը պետք է ազատվի մինչև փետրվարի 23-ի երեկո, հաղորդում է BBC-ին:

 Իշխանությունները տեղեկացրել են, որ բոլոր այն փախստականները, ովքեր ճամբարում կմնան այդ ժամկետից հետո՝ կարտաքսվեն: Այնուհետև հարավային մասը, որը կազմում է վրանային ճամբարի գրեթե կեսը, կքանդվի:

Իշխանությունների տրված գնահատականով` ընդունված որոշումը կստիպի 800-1000 մարդու փոխել բնակության վայրը:

Իրավապաշտպանները, ովքեր դեմ են տեղահանման որոշմանը, կարծում են, որ տվյալ տարածքում, ապրում են մեծ թվով փախստականներ: Նրանց առաջարկում են տեղափոխվել հատուկ կահավորված բնակելի մոդուլներ, որոնց համար իշխանությունները ծախսել են  մոտ 25 մլն եվրո։

Կալեի ճամբարում, որն առավել հայտնի է «Ջունգլի» անվանումով, ներգաղթյալների թիվը վերջին 2 տարվա ընթացքում ավելացել է մի քանի անգամ։ Ճամբարը դարձել է փոքր քաղաք, որտեղ գործում են  խանութներ, ռեստորաններ, կրոնական հաստատություններ և նույնիսկ՝ թատրոն։

 


© armedia.am