ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությանը:
Երկխոսության ընթացքում Քերին կրկին հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերից յուրաքանչյուրի հետ աշխատելու ԱՄՆ մտադրությունը:
«Պետքարտուղարը շարունակել է կոչ անել կարգավորել իրավիճակը, նվազեցնել բռնությունը, ոտնձգություններն ու սադրիչ հռետորաբանությունը»,- նշել է Քիրբին: