Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Թուրքիայի արտաքին սահմանների պաշտպանությունը Եվրոպական միության համար փախստականների ճգնաժամը լուծելու կարևորագույն նախապայմաններից է։
«Բոլոր երկրները համաձայն են, որ Թուրքիայի հետ արտաքին սահմանների պաշտպանությունը առաջնային խնդիր է: Դա ներառում է ինչպես Frontex-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի մասնակցությունը: Դա նաև նշանակում է, որ փախստականներին անհրաժեշտ կլինի հետ ուղարկել Թուրքիա»,- ասել է նախարարը: