Վրաստանում խոզի գրիպից 18 մարդ է մահացել

15:38     22 փետրվարի, 2016

Վրաստանում տարեսկզբից խոզի գրիպից 18 մարդ է մահացել, այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնը։

«Բոլոր դեպքերում մահացությունը կապված է եղել ուշացած բուժման հետ»,- հայտարարել է կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։

Նրա խոսքով՝  այժմ H1N1 վիրուսով հիվանդների թվի նվազում է արձանագրվում։


© armedia.am