ՀՀ ԿԲ մամլո ծառայության փոխանցմամբ, Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի փետրվարի 19-ի որոշմամբ «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
Նշենք, որ սա ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման առավել ինտեգրման հերթական կարևոր քայլն է (ծանոթացե՛ք «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Telcell ՓԲԸ բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանի հետ՝ Հայաստանում տերմինալների միջոցով էլեկտրոնային վճարումների իրականացման վերաբերյալ):