Եվրամիություն-Թուրքիա hաջորդ գագաթաժողովը կանցկացվի մարտի 7-ին: Գագաթաժողովին կքննարկվի միգրացիայի ճգնաժամի դեմ պայքարը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Կարող եմ հիշեցնել Թուրքիայի հետ համատեղ գործողությունների ծրագրի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ (Եվրոպական) հանձնաժողովի վճռականության մասին՝ հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը փախստականների հոսքերի կարգավորման, ինչպես նաև կայանալիք գագաթաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա շուտով, կարծում եմ, մարտի 7-ին», - ասել է Սխինասը:
Եվրամիություն-Թուրքիա առաջին գագաթաժողովը, որի ժամանակ վերջնական համաձայնեցվել է գործողությունների ծրագիրը, ըստ որի, Թուրքիան պետք է օգնի նվազեցնել միգրանտների հոսքը դեպի ԵՄ, կայացել է 2015 թ. նոյեմբերին: