Նեպալի լեռներում ոչ մեծ ինքնաթիռ է անհետացել, հայտնում է ВВС-ն: Tara Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը Պոկհարայից թռչելիս է եղել Ջոմսոմ: Ցամաքային ծառայությունների հետ կապը կտրվել է փետրվարի 24-ին, տեղի ժամանակով ժամը մոտ 7:50-ին (Երևանի ժամանակով՝ 6:05-ին):
Twin Otter օդանավում եղել է 21 մարդ՝ անձնակազմի 3 անդամ և 18 ուղևոր: Նրանց թվում են Չինաստանի և Քուվեյթի քաղաքացիներ:
Որոնումների համար ուղղաթիռներ են մեկնել, սակայն եղանակային վատ պայմանները դժվարացնում են նրանց աշխատանքը: