ԱՄՆ Միչիգան նահանգում Հայոց ցեղասպանության պատմությունը ներառվելու է հանրակրթական դպրոցների ծրագրում: Այս մասին հայտնում է Asbarez-ի ֆեյսբուքյան էջը:
Համապատասխան օրինագիծը փետրվարի 24-ին ընդունվել է նահանգի ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ):
Դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը դեռ 2014-ի օգոստոսին միաձայն քվեարկությամբ ընդունել է նաև Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը: Դրանով ցեղասպանությունը վերապրածների ու ականատեսների բանավոր հիշատակությունները կներառվեն նահանգի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում: