Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է փոխել բառերի դասավորությունը Ռուսաստանի հետ բարեկամության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունում:
Էրդողանը հայտարարել էր, որ «Ռուսաստանը երկու օդաչուների պատճառով կորցրեց այնպիսի բարեկամի, ինչպիսին է Թուրքիան»:
«Իսկ հիմա բառերը դասավորենք այնպես, ինչպես պետք է դրանք լինեին: Ռուսաստանը Թուրքիայի պատճառով կորցրեց երկու օդաչուի», - Facebook-ի իր էջում գրել է Զախարովան: