Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները գնահատել են Ղրղզստանի պետական մաքսային ծառայության կողմից ԵԱՏՄ անդամակցության համար անհրաժեշտ գործընթացների իրականացումը:
«Ավտոմեքենաներով ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող արտադրանքի մասին նախնական պարտադիր տեղեկություն ապահովող տեղեկատվական-ծրագրային միջոցներն ամբողջությամբ արդիականացված են», - նշել է ԵՏՀ մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սկիբը:
Ղրղզստանի պետական մաքսային ծառայությունը նաև իրականացրել էր ԵՏՀ հանձնարարականը՝ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների և ԵՏՀ հետ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: