Փետրվարի 25-ին Բուլղարիայի խորհրդարանը շարունակվող միգրացիոն ճգնաժամի համատեքստում հաստատել է երկրի ռազմական ուժերի ներկայության կարևորությունը սահմանները պաշտպանելու գործում :
Օրենսդրական փոփոխությունն անցել է միաձայն բոլոր 137 օրենսդիրների կողմից, հաղորդում է Sputnik News-ը ՝ հղում կատարելով Sofia Globe լրատվական կայքին:
Սպասվում է, որ Բուլղարիայի կառավարությունը շուտով հանձնարարականներ կտա ռազմական ուժերին և կորոշի, թե որքան գումար պետք է հատկացվի վերջիններիս մասնակցությունը սահմանամերձ գոտիները վերահսկելու գործում ապահովելու համար:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարությանն, ապա ակնկալվում է, որ վերջինս կսահմանի, թե ուժի կիրառման ինչ ձևեր են թույլատրվելու սահամններում գործողություններ իրականացնելիս: