Գերմանական իշխանությունները հայտարարել են, որ տեղյակ չեն 2015 թվականին երկրում գրանցված 130 հազար միգրանտների տեղակայման մասին, այդ մարդիկ այդպես էլ չեն հայտնվել իրենց համար նախատեսած բնակության վայրերում, փոխանցում է DH.be-ն:
«Փախստականների բացակայության հնարավոր պատճառների թվում նշվում է նրանց հնարավոր վերադարձը հայրենիք, ԵՄ այլ երկիր տեղափոխվելը», - ասվում է Die Linke ձախակողմյա կուսակցության՝ կառավարությանն ուղղված պատգամավորական հարցման պատասխանում: