Խոջալուի դեպքերի 24-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Իսմաիլ Քահրամանի և «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), քեմալականների «ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և գորշ գայլերի «Ազգայնական շարժում» խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները հանդես են եկել Հայաստանին դատապարտող հայտարարություններով:
Թուրքական մեջլիսում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերից միայն ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) խմբակցությունն է զերծ մնացել Հայաստանի ու հայկական զինուժի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց կամ գրավոր հայտարարություն տարածելուց, hաղորդում է ermenihaber-ը:
Այս փաստին անդրադարձած թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթը, դժգոհություն հայտնելով HDP-ի դրսևորած այդ պահվածքի համար, կուսակցությանն անվանել է «Հայերի սիրահար HDP»: