«112 Ուկրաինա» կայքում հրապարակված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուկրաինացիները չեն հավատում Ղրիմը Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու հնարավորությանը:
«Կկարողանա՞ արդյոք Ուկրաինան վերադարձնել Ղրիմը» հարցին կայքի այցելուներին առաջարկվել է պատասխանի երեք տարբերակ՝ «1.Այո. ՌԴ նկատմամբ մշտական քաղաքական և ճնշման դեպքում, 2. Ոչ. Ռուսաստանը երբեք նման քայլի չի գնա, 3. Հնարավոր է, սակայն ոչ տեսանելի ապագայում»:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին,, հարցման արդյունքները ոչ մխիթարական են եղել. հարցման մասնակիցների 72%-ը հաշտվել է ինքնավար հանրապետության կորստի հետ, 15%-ը հավատում է թերակղզու վերադարձի հնարավորությանը երկարատև հեռանկարում, և միայն 12%-ն է հավատում, որ Ղրիմը հնարավոր է վերադարձնել: