Շվեյցարիայի բնակիչները համազգային հանրաքվեում դեմ են քվեարկել օրինազանց միգրանտների երկրից արտաքսելու մասին օրինագծին, տեղեկացնում է Интерфакс-ը:
Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության նախաձեռնած այդ օրինագծի համաձայն երկրից արտաքսվում են ոչ միայն ծանր հանցանք կատարած միգրանտները, այլ նաև վերջին 10 տարվա ընթացքում երկու անգամ թեթև օրինախախտում կատարած միգրանտները: