Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդդիմադիր խմբավորումների գրոհայիններին համաներում և խաղաղ կյանք վերադառնալու հնարավորություն է առաջարկել։ Այս մասին նա հայտարարել է գերմանական հեռարձակող ARD կորպորացիայի հետ հարցազրույցում։
«Պետք է վայր դնել զենքը, եթե ցանկանում եք մասնակցել քաղաքական օրակարգին։ Ամենակարևորն այն է, որ նրանք, որպես քաղաքացի, իրավունք չունեն վազել ինքնաձիգով ու այն ուղղել մարդկանց կամ նրանց ունեցվածքի վրա, ինչը բխում է նաև սիրիացի ժողովրդի շահերից և համապատասխանում է օրենքին»,-ասել է Ասադը: