Ամերիկյան Ֆորբս հանդեսը հրապարակել է միլիարդատերերի հոբելյանական 30-րդ վարկանիշը: Ըստ Ֆորբսի՝ աշխարհում 1810 դոլարային միլիարդատեր կա, որը 16-ով քիչ է անցյալ տարվա ցուցանիշից:
Միլիարդատերերից 540-ը ԱՄՆ-ից են: Այս ցուցանիշով երկրորդը Չինաստանն է՝ 251 հոգի: Գերմանիան 120 միլիարդատերով երրորդն է:
Վարկանիշը հերթական անգամ գլխավորում է Microsoft-ի սեփականատեր Բիլ Գեյթսը, ով ունի 75 միլիարդ դոլար: 2-րդ տեղում 67 միլիարդ դոլարով Zara-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան է: Իսկ երրորդ տեղում հայտնված ներդրող Ուորեն Բաֆետն ունի 60.8 միլիարդ դոլար: