Իրաքի Սինջար բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնահատակ ավերվել է։ Այս մասին հայտնում է է «Արևելքը»՝ հղում անելով Էրբիլի աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս եկեղեցու մոտ հայտնաբերվել են տասնյակ մարդկանց կմախքներ, և ենթադրվում է, որ դրանք պատկանել են շրջանում ապրած եզդիներին։
Հաղորդվում է, որ բնակավայր ԻՊ ահաբեկչական խմբավորման մուտք գործելուց հետո տեղի հայ բնակիչները հեռացել են։ Սինջարը համարվում է Իրաքում եզդի համայնքի հիմնական կենտրոնը։