Հյուսիսային Սիդնեյի նորընտիր պատգամավոր Թրենթ Զիմմերմանն Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում ունեցած իր առաջին ելույթում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նա իր ելույթում ընդգծել է, որ «հայերը պատմական մեծ անարդարություն տեսած ժողովուրդ են: Նրանք այն քչերից են, ում նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել, և այդ իրադարձությունների սարսափելի կնիքը այսօր կրում է նրանց համայնքը: Նման սարսափելի իրադարձությունների ամոքման լավագույն եղանակը դրանց ճանաչումն է, քավությունը և հաշտեցումը: Հուսով եմ, որ մի օր Թուրքիան, միջազգային հանրությունը` ի դեմ ԱՄՆ-ի, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»: Այս մասին հաղորդում է Artsakhpress-ը:
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում Հյուսիսային Սիդնեյի նորընտիր պատգամավոր Թրենթ Զիմմերմանը կփոխարինի հայկական արմատներով ավստրալացի գործիչ Ջո Հոքին: Վերջինս երկար ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովն է եղել: Ջո Հոքին, ներկայումս, Ավստրալիայի դեսպանն է՝ ԱՄՆ-ում:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը ողջունել է Թրենթ Զիմմերմանի քայլը: Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Զիմմերմանին իր առաջին ելույթի կապակցությամբ` մաղթելով բեղմնավոր աշխատանք: