ԱՄՆ-ը երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

11:34     3 մարտի, 2016

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարացրել է Ուկրաինայում իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների գործողությունը, փոխանցում է BBC-ն։

Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացների խափանման փորձերի, վերջինիս խաղաղությունը, անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու համար սահմանված արտակարգ դրությունը պահպանվում է։

ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել 2014 թվականի մարտին վերջիններիս կարծիքով անօրինական հանրաքվեի արդյունքում Ռուսաստանին Ղրիմի միանալու պատճառով:


© armedia.am