Վրաստանի իշխանությունները մտադիր են վերանայել պետբյուջեն և կրճատել հինգ տոկոսով:
Reuters-ի փոխանցմամբ՝ նման փոփոխությունը պայմանավորված է երկրում հարկային դաշտի բարեփոխումների և հարևան երկրների տնտեսություններով պայմանավորված խնդիրների ֆոնին:
Վրաստանի ֆինանսների նախարարն անկեղծացել է, որ երկիրը բախվել է արտահանման կրճատման, երկիր կատարվող դրամական փոխանցումների ծավալների նվազման, ինչպես նաև՝ ազգային արժույթի արժեզրկման հետ:
Հարկային փոփոխություններից հետո Վրաստանի պետբյուջե կմտնի 300-400 մլն լարիով ավելի քիչ գումար: Միաժամանակ այդ գումարները կմնան բիզնեսում և լրացուցիչ ներդրում կհանդիսանան տնտեսության համար:
Վրաստանում նախատեսվում է պարզեցնել հարկումը, չեղարկել 15 տոկոսանոց եկամտահարկը: