Իրանցի ութ փախստականներ կարել են բերանները՝ բողոքելով Ֆրանսիայի Կալե քաղաքում միգրանտների ճամբարը փակելու դեմ:
Համաձայն կամավորականների միավորման ներկայացուցիչների, որոնք ականատես են եղել պատահածին, միգրանտները որոշել են բերանները կարել այն բանից հետո, երբ նրանց վրանը տարհանել են:
Դժգոհող փախստականները կարած բերաններով և մեծ պաստառներով անցել են ճամբարի տարածքով մեկ: