ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև:
Ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը, Ներկայացուցիչների պալատի ընդունած 1580 բանաձևը կրում է «Հարգելով և ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագիրը: Հաղորդվում է նաև, որ բանաձևի ընդունման հիմնական աջակիցներն էին Դեմետրուս Դուգլասն ու Փեթ Գարդները: