Ֆինլանդիայում միգրանտների միանգամից 18 ճամբար է փակվել

23:14     3 մարտի, 2016

Ֆինլանդիայի իշխանությունները որոշում են կայացրել ևս 18 մշտական և ժամանակավոր կենտրոն փակել, որոնք փախստականների էին ընդունում:  

Այդ կենտրոններն իրենց աշխատանքները կավարտեն  օգոստոսի վերջին: Չեն երկարաձգվի նաև կացարան դիմողների հարցերով զբաղվող 12 կենտրոնների աշխատանքային պայմանագրերը: 

Այսպիսով ներգաղթյալների տեղաբաշխման 3000 տեղ կվերացվի: Երկրի միգրացիոն ծառայությունից նշել են, որ ներկա պահին փախստականների ընդունման կենտրոնները զբաղեցված են 85 տոկոսով:


© armedia.am