Ֆինլանդիայի իշխանությունները որոշում են կայացրել ևս 18 մշտական և ժամանակավոր կենտրոն փակել, որոնք փախստականների էին ընդունում:
Այդ կենտրոններն իրենց աշխատանքները կավարտեն օգոստոսի վերջին: Չեն երկարաձգվի նաև կացարան դիմողների հարցերով զբաղվող 12 կենտրոնների աշխատանքային պայմանագրերը:
Այսպիսով ներգաղթյալների տեղաբաշխման 3000 տեղ կվերացվի: Երկրի միգրացիոն ծառայությունից նշել են, որ ներկա պահին փախստականների ընդունման կենտրոնները զբաղեցված են 85 տոկոսով: