Չինաստանի ռազմական բյուջեն, որն աշխարհում մեծությամբ երկրորդն է, 2016 թվականին կավելանա մոտավորապես 7-8 տոկոսով։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Ինը, գրում է Интерфакс-ը։
«Չինաստանի ռազմական բյուջեն այս տարի կրկին կաճի, բայց աճի տեմպերը կլինեն ավելի դանդաղ, քան անցած տարի: Այս տարի աճը կկազմի մոտ 7-8 տոկոս»,- ասել է Ֆու Ինը երկրի բարձրագույն օրենսդրական մարմնի ամենամյա նիստին նախորդող մամուլի ասուլիսի ժամանակ։
Չինաստանի ռազմական բյուջեն վերջին տարիներին բավականին աճել է, ինչը Պեկինում բացատրում են բանակի արդիականացմամբ: Նախորդ տարի ռազմական բյուջեն ավելացել էր 10,1 տոկոսով և կազմում է 135,3 մլրդ դոլար: