2015 թվականին ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ առաջադրվել է սեռական բռնության 69 մեղադրանք: Ինչպես ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հաշվետվությունում, այդ մեղադրանքների 1/3-ը վերաբերում է Կենտրոնական-աֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությանը։
Հաշվետվությունում նշվում է, որ նման մեղադրանքների թիվը 2014 թվականին քիչ է եղել(52)։
Զեկույցում հաղորդվում է, որ մեղադրանքներն առաջադրվում են 10 տարբեր առաքելությունների խաղաղապահների, կամավորների ու միջազգային ոստիկանության ծառայողների դեմ։
ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ առաջին անգամ կհրապարակվեն բոլոր երկրների անվանումները, որոնց խաղաղապահները մեղադրվում են սեռական հանցագործությունների մեջ։