Դերասան Արմեն Ջիգարխանյանի վիճակը բժիշկները ծանր են գնահատում։ Այս մասին այսօր հայտնում է РИА Новости-ն։
«Նա վերակենդանացման բաժանմունքում է», - հայտնում են Սկլիֆոկովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունից։
Նախօրեին հայտնի դարձավ, որ դերասանը հոսպիտալավել է։
Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականին։