«Բալկանյան երթուղին», որով շատ ներգաղթյալներ հայտնվում են Եվրոպայի երկրներում, դադարեցնում է իր գոյությունը: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Reuters-ը։
«Գագաթնաժողովը երկար տևեց նաև այն պատճառով, որ առաջնորդներն ընդունել են նաև այլ որոշումներ։ Այսպիսով՝ «բալկանյան երթուղին» այսուհետ փակ է միգրացիոն հոսքերի համար»,- ասել է նա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքներով։
Տուսկը նաև նշել է, որ Թուրքիայի ու ԵՄ-ի ներկայացուցիչները պայմանավորվել են վիզաների չեղարկման գործընթացի արագացման ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նոր գլուխների բացման մասին։