ԵՄ-ն Թուրքիայի իշխանություններին կուղարկի 3 մլրդ եվրո ֆինանսական օգնության առաջին մասը, որը նախատեսված է մինչ մարտի վերջ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելուն ուղղված նախագծերի համար, գրում է gazeta.ru-ն:
«Արագացնել ի սկզբանե հատկացված 3 մլրդ եվրոյի տրամադրումը` մինչև մարտի վերջ նախագծերի առաջին մասի ֆինանսավորումն ապահովելու համար»,- ասվում է ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում:
ԵՄ-ի ներկայացուցիչները համաձայնվել են նաև բացի նախատեսված 3 մլրդ եվրոյից Թուրքիա ուղարկել լրացուցիչ գումար միգրացիոն ճգնաժամի կարգավորման նպատակով: