Կանայք ապահովում են աշխարհում սննդամթերքի կեսից ավելիի արտադրությունը, սակայն կազմում սովյալների ընդհանուր թվի մոտ 70 տոկոսը, քանի որ դառնում են հարստության անարդար բաշխման զոհ։ Այս մասին հայտնել է սնուցման իրավունքի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Հիլալա Էլվերը։
Դա հատկապես ակնհայտ է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ, որտեղ կանայք արտադրում են հիմնական սննդամթերքների 80 տոկոսը, ինչպես նաև Ասիայում, որտեղ նրանք կազմում են աշխատուժի 50-90 տոկոսը, որը զբաղված է տարածաշրջանում սննդակարգի հիմքը կազմվող բրնձի աճեցմամբ։
Կանանց վիճակն էլ ավելի են խորացնում կրոնական, ռասայական ու էթնիկ պատկանելության վրա հիմնված խտրականության այլ ձևերի դրսևորումները, ասվում է զեկույցում։