Սլովենիան պաշտոնապես հայտարարել է փախստականների համար սահմանները փակելու մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով սերբական ՌՏՍ հեռուստաալիքին:
Ելույթ ունենալով Բրյուսելում`ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը հայտարարել է. «Այդ հանդիպումը հստակ ազդանշան է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են փախստականների և ապօրինի ներգաղթյալների տեղափոխմամբ` «բալկանյան երթուղի» այլևս գոյություն չունի:
Ցերարը հայտնել է նաև, որ սահմանը կարող են հատել միայն նրանք, ովքեր Շենգենի գոտի մուտք գործելու փաստաթղթեր ունեն, ինչպես նաև նրանք, ովքեր ապաստանի իրավունք ունեն: