Միջոցառման ծրագրում ներառված է Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ընկերակցության (NAASR) գիտական հարցերով տնօրեն Մարկ Մամիկոնյանի դասախոսությունը՝ «Գիտական հանրությունը և Հայոց ցեղասպանությունը. առկա իրավիճակն ու ժխտողականությունը» խորագրով:Այսմասին հաղորդում է Armenpress-ը:
Դասախոսության ընթացքում կներկայացվեն Հայոց ցեղասպանության գիտական հետազոտությունների ներկա զարգացումները և Ցեղասպանության ժխտման համառոտ պատմությունը՝ ամերիկյան ակադեմիական շրջանակներում ժխտողականության դրսևորւմների շեշտադրմամբ:
Ըստ կազմակերպիչների՝ վերջին երկու տասնամյակում թե՛ քանակապես, թե՛ որակապես կտրուկ ավելացել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական հետազոտությունները: Միևնույն ժամանակ, նկատելիորեն վերափոխվել են գիտական դաշտում Ցեղասպանության ժխտողականության ավանդական մարտավարությունները: