Մարտի 7-ին Բրյուսելում կայացած Թուրքիա- Եվրամիություն (ԵՄ) գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոր առաջարկների փաթեթ է ներկայացրել, որով Թուրքիան պարտավորվում է հետ ընդունել դեպի հունական կղզիներ շարժվող սիրիացի փախստականներին:
Սակայն միևնույն ժամանակ պահանջում է, որ հետ ընդունված յուրաքանչյուր փախստականի դիմաց ԵՄ-ը ևս օրինական ճանապարհով մեկ փախստական ընդունի, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով՝ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը:
Ի հավելումն դրա՝ Դավութօղլուն առաջարկել է նաև մեծացնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նյութական օգնության ծավալները, որի վերաբերյալ Մերկելը դրական է արտահայտվել: Բացի այդ Դավութօղլուն առաջարկել է նաև գործի դնել առանց մուտքի անցագրի ռեժիմը և կրկին ակտիվացնել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները: