Մակեդոնիան փակել է իր սահմանն անօրինական ներգաղթյալների համար: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ մակեդոնական ոստիկանությանը հղումով:
Վերջինիս տվյալներով՝ երեքշաբթի Մակեդոնիա Հունաստանի տարածքից ներգաղթյալներ չեն ժամանել:
Ավելի վաղ Սլովենիայի իշխանությունները հայտնել են, որ փակում են սահմանները ներգաղթյալների տարանցման իրականացման համար: Սլովենիա մուտք գործել կարող են միայն Շենգենի գոտի մուտքի արտոնություն ունեցող կամ Սլովենիայում ապաստան հայցել ցանկացող անձիք: