Ամերիկան մտադիր է աջակցել Իսրայելի որակական և քանակական ռազմական գերակայությանը բոլոր հավանական հակառակորդների նկատմամբ: այս մասին Երուսաղեմում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:
Նշենք, որ Երուսաղեմ նրա այցը տեղի է ունենում առաջիկա տասնամյակի ընթացքում Իսրայելին ամերիկյան ռազմական օգնության շարունակության վերաբերյալ բանակցությունների թեժ պահին:
«Մենք հակված ենք այն բանին, որ երաշխավորենք Իսրայելին իրեն բոլոր լուրջ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հնարավորությունը, աջակցել նրա որակական գերակայությանը դրա համար անհրաժեշտ քանակություններում»,- ասել է Բայդենը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի թաքցնում, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո ակնկալում է ռազմական օգնության ավելացում: Գործող համաձայնագրով Իսրայելը ԱՄՆ-ից տարեկան ստանում է 3,1 մլրդ դոլար ռազմական աջակցություն