Մեծ Բրիտանիան աջակցում է ԵՄ-ում Թուրքիայի անդամակցությանը՝ անհրաժեշտ չափորոշիչների պահպանման դեպքում, սակայն մտադիր չէ այդ երկրի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը, քանի որ չի մտնում շենգենյան գոտու մեջ։ Այս մասին հայտարարել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը: «Ներկայիս կառավարությունն ու նախկին կառավարություններն աջակցել են Թուրքիայի անդամակցությանը՝ անհրաժեշտ չափորոշիչների համապատասխանության պայմանով»,- ասել է նա։
Թուրքիայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիր է ստորագրվել 1963 թվականին։ Անդամակցության հայտն Անկարան ներկայացրել է 1987 թվականին, սակայն բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս բարդությունների առերեսվել տարաձայնությունների պատճառով։